Օգոստոսի 16-ին ըստ նախագծի ճանապարհվեցինք Վաղաշենի բնապահպանական ճամբար։ Ճանապարհին ունեցանք 2 կանգառ ՝ Բերդկունքում և Սուրբ Հովհաննես մատուռում, որտեղ իրականացրեցինք բնապահպանական աշխատանքներ։ Վաղաշեն բնապահպանական ճամբար հասնելով տեղավորեցինք մեր իրերը, իրականացվեց տարածքի ծանոթացում։ Հանգստի ժամը անցկացրեցինք երգելով և պարելով։ Օրը շարունակվեց բնապահպանական խնդիրների քննարկման կլոր սեղանով։ Կլոր սեղանը վարում էր կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը։ Քննարկման ավարտից հետո իրականացրել ենք ափի մաքրման աշխատանքներ։ Օրը եզրափակել ենք խարույկի շուրջ «հեղինակային կրթական ծրագրի օժանդակությունը փոքրականակ սովորողներով դպրոցներին» քննարկումով և Արևելյան դպրոցի ճամբարականների հետ «Էջմիածին» պարերգի ուսուցմամբ։

Երկրորդ օրը սկսել ենք նախավարժանքով։ Սևանի ափն կատարել ենք «Կարմիր Ֆստան» երգի ուսուցում։ Իրականացվել է հերթափոխ որի ժամանակ կատարել ենք «Կարմիր Ֆստան» պարերգը։ Օրվա ընթացքում հյուրընկալել ենք Արատեսից վերադարձող Միջին դպրոցի ճամբարականներին՝ կատարել ենք «Վեր-վերի» պարը։

Օրը եզրափակել ենք խարույկի շուրջ։

Երրորդ օրվա ընթացքում ետ վերադարձի ճանապարհին ունեցել ենք կանգառներ Ծակքարում և Հայրավանքում։

ֆեյսբուքյան լրահոս․

Բերդկունք, Սպիտակ Ամրոց

Բնապահպանական աշխատանքներ Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում

Կլոր սեղանի բնապահպանական քննարկումներ

Մանկավարժական քննարկումներ խարույկի շուրջ

Էջմիածին պարերգի ուսուցում գիշերային Վաղաշենում

Բաղն ինչ է, բաղչան ինչ է. երգի ուսուցում

Երգի-պարի ուսուցում միջին և արեւելյան դպրոցների ճամբարականների և մանկավարժական ճամբարի հետ Վաղաշենի բնապահպանական ճամբարում

Մանկավարժական քննարկում ՝ հայրենագիտությունը արշավների միջոցով

Կանգառ Ծակքարում

Կանգառ Հայրավանքում