Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է։

Երեխան ծնվում է արդեն որպես անհատ։ Այսինքն նա ունի իր պահանջները, պահանջմունքները,ցանկությունները իր կամքը, զագցմունքները այնպես ինչպես մեծահասակը։ Այստեղ միայն առկա է տարիքային տարբերությունը։ Եվ կարծում եմ մեծահասակը պետք է փորձի հասկանալ, որ իր առջև ոչ միայն երեխա է այլ նաև անհատ։

Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում։

Բարձրահասակ լինելը դեռևս ոչնչի մասին չի վկայում։ ԵՎ առհասարակ յուրաքանչյուր անհատ ունի առավելություններ և թերություններ։ Ուստի բարձրահասակ լինել չի նշանակում որպես մանկավարժ քեզ երեխայից առավել կամ բարձր դասել։

Դպրոցում երեխայի վարքը կախված է նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից։

Կարծում եմ առհասարակ երեխայի վարքը կախված է նրա հոգեկան խառնվածքից և նաև դաստիարակությունից։

Ոչ ոք (այդ թվում՝ և երեխան, ինչպես և մեծահասակը) չի սիրում, որ իրեն հրամայում են։

Հրամայելով ներազդում ենք հոգեկանի վրա բացասական կերպով։ Կարծում եմ առաջանում է արգելակման ազդակ ինչը բերում է մեխանիկական դիմադրության։ Ուստի մեծամասաբ սկսում ենք չենթարկվել <<հրամանին>>։

Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել։

Երբեմն լինում են պահեր երբ ստիպված պետք է շարք կանգնես, քանի որ այլ տարբերակ չի լինում։ Ընդվզող երեխայի դեպքում կարծում եմ պետք է բացատրել դրա կարիքը։

Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է դիմադրություն առաջացնում։

Համամիտ եմ, սակայն ըստ իսկ հարկադրված աշխատանքը հաճախ տանում է դրականին։

Յուրաքանչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունն իրեն ձեռնտու չէ։

Կարծում եմ այստեղ խոսքը ազատ լինելու մասին է, ուրիշներից կախում չունենալու։

Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկվել մտահղացումների, որոնք իրեն օտար են ու անհասկանալի։

Որևէ աշխատանք իրականացնելու համար կարծում եմ երեխան և մեծահասակը պետք է ունենան դրդապատճառներ։ Առանց որի աշխատանքը ծանրություն է առաջացնում։ Մյուս կողմից էլ միգուցե հարկադրված աշխատանքը բացահայտի մի նոր աշխարհ։

Անհրաժեշտ է ձգտել նրան, որ աշխատանքը մոտիվացված դառնա։

Վերևում նշած միտքս կարծում եմ հենց տվյալ կետի պատասխանի մի մասն է։ Մոտիվ կարող է լինել մի նոր աշխարհի բացահայտումը։

Անհրաժեշտ է վերջ տալ սխոլաստիկային։

Համամիտ եմ։

Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության։ Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից։

Պետք է նպաստել երեխայի հաջողությանը։ Սակայն անհաջողության դեպքում պետք է փորձել երեխայի միտքը տարբեր մեթոդներով, իրական պատմություններով հասցնել նրան, որ անհաջողությունը կարող է լինել նոր ոգևորության ալիք։

Ոչ թե խաղը, այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը։

Համակարծիք եմ այն տեսակետին, որ որոշակի տարիքում խաղը երեխայի առաջատար գործունեությունն է։ Ուստի կարծում եմ աշխատանքը իրականանում է խաղի միջոցով։

Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը` իմացության համակողմանի և բնական մեթոդը։

Համամիտ եմ, քանի որ կարծում եմ փորձարարական որոնումը ավելի տպավորիչ և կարևոր է։

Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին։

Կարծում եմ փորձարարական որոնման իրականացման դեպքում ստացած գիտելիքը կպահպանվի երկարատև հիշողությունում։

Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ։

Գիտելիքները ձեռք են բերվում նաև ինքնակրթությամբ։ Օրենքների և կանոնների ուսումնասիրությունը, եթե այն մասնագիտական չէ կարծում եմ կրում է կարճատև բնույթ։

Հակառակ սխոլաստիկայի դրույթներին` մտածողությունը մտածելու՝ ոչ թե կարծես մեկուսի և փակ շրջանում անջատ գործող, այլ մարդու մյուս հատկությունների հետ սերտ համագործակցող կարողությունն է։

Կարծում եմ այո։

Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ։

Ինչ-որ չափով ավանդական դպրոցը շատ ավելի է զարգացնում վերացական մտածողությունը, ինչը կարող է ուղղված լինել հետագայում նորի բացահայտմանը։

Երեխան չի սիրում ex cathedra Ex cathedra բացատրություններ լսել։

Մանկավարժը այդպես կարծես ստանում է իշխողի դեր։ Ինչը երեխան չի ընդունում։

Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործառնական (ֆունկցիոնալ) կենսական պահանջմունքներին է համապատասխանում։

Կարծում եմ նման կերպով աշխատելիս երեխան երկար ժամանակ հոգնածություն չի զգա։

Ոչ ոք` ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ, եթե արվում է հրապարակավ։

Պետք է բացառել պատիժները, որոնք նաև բացասաբար են ազդում երեխայի ինքնագնահատականի վրա, հատկապես, երբ դա արվում է հրապարակավ։

Առաջադիմությանը գնահատանիշ դնելը և աշակերտներին որակավորելը սկզբունքորեն սխալ են։

Կարծում է կարելի է կիրառել խարախուսանքը։

Անհրաժեշտ է հնարավորինս քիչ խոսել։

Կարծում եմ կախված է իրականացվող աշխատանքից։

Երեխան չի սիրում աշխատանք «հոտում», որտեղ յուրաքանչյուր անհատ պիտի ենթարկվի «հովվին»։ Նա սիրում է անհատական աշխատանքը կամ էլ աշխատանքը կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության հոգին։

Այո։ Անհատական աշխատանքում երևում է անհատի աշխատանքը, կոլեկտիվ աշխատանքի դեպքում միասնականը։

Դասարանում անհրաժեշտ է պահպանել կարգ ու կանոն, կարգապահություն։

Կարծում եմ կարգ ու կանոնը նաև բերում է կյանքի հավասարակշռման։

Պատիժը միշտ սխալ է։ Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի հասնում ցանկալի նպատակին։ Դա ամենածայրահեղ միջոցն է։

Որը ազդում է երեխայի հոգեբանության վրա։

Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով, այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և գործունեության ղեկավարման իրավունք է տրվում։

Համամիտ եմ։
Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է։

Գերխտությունը դժվարեցնում է երեխաների և ուսուցիչների աշխատանքը։

Խոշոր դպրոցական համալիրների (կոմբինատների) ժամանակակից հայեցակարգը հանգեցնում է ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների անանունությանը. այդ հայեցակարգը սխալական է և խոչընդոտ մեր նպատակների իրականացման ճանապարհին։

Եթե առկա է մեկ ընդհանուր գաղափար, կարծում է խոչընդոտ չի լինի։

Ապագայում հասարակության ժողովրդավարացումը նախապատրաստվում է դպրոցի ժողովրդավարացմամբ. ավտորիտար դպրոցը չի կարող ժողովրդավարական հասարակության ապագա քաղաքացիներ ձևավորել։

Համամիտ եմ

Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է։ Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր պայմաններից մեկն է։

Փոխադարձ հարգանքը պետք է նաև լինի գիտակցված։

Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական բարեփոխումներին։

Համամիտ եմ

Կյանքի հանդեպ լավատեսական հավատ։

Կյանքի կարևորագույն կարգախոսներից մեկը։ Որը պետք է երեխայի մեջ ներդնել դեռ մանկուց։ Առանց լավատեսության կյանքի յուրաքանչյուր սայթաքում կբերի փակուղու։